Pastinfo.am-ը գրում է.
Արտակարգ դեպք է գրանցվել Սպիտակում. «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում կախված:
Ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահներն էլ ավելի սարսափելի տեսարանի են բախվել. կնոջ տանը՝ մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները:
Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 7:
Երեխաների մահվան պատճառը դեռևս պարզ չէ:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նման ահազանգ ստացվել է, դեպքի վայրում է քննչական խումբը՝ Լուռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
ՔԿ-ից նաև տեղեկացրեցին, որ քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև երեխաների մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: